Նորություններ

Բրենդան Ռոջերս. «Լաուդրուպին հեռացնելը ճիշտ որոշում էր»

06.02.2014, 11:07

Բրենդան Ռոջերս«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը Միքայել Լաուդրուպին հեռացնելու հարցում աջակցել է իր նախկին ակումբ «Սուոնսի Սիթիին»:

 

Երեքշաբթի երեկոյան «կարապները» հրաժեշտ տվեցին Լաուդրուպին, ով 2012թ-ի հուլիսին «Լիբերթիում» փոխարինեց հենց Ռոջերսին: Բրենդանի կարծիքով, ուելսյան ակումբը միշտ ճիշտ որոշումներ է կայացնում:

 

-Միշտ էլ ցավալի է, երբ մարզիչը կորցնում է իր աշխատանքը, սակայն նրանք զգացին, որ փոփոխություն է պետք: «Սուոնսին» իսկապես յուրօրինակ ակումբ է: Նրանք միշտ ճիշտ որոշումներ են կայացնում, ինչի արդյունքում Լիգա 2-ից հասան Պրեմիեր Լիգա,- ասել է Ռոջերսը: BBC

«Լիվերպուլ» 4-3 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

14.01.2018, 22:07

«Լիվերպուլ» 4-3 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, ուր «Լիվ երպուլը» հյուրընկալել էր առաջատար «Մանչեսթեր Սիթին»։

կարդալ...

Հեռուստահեռարձակման շահույթով առաջատարը «Չելսին» է (աղյուսակ)

10.01.2018, 17:10

Հեռուստահեռարձակման շահույթով առաջատարը «Չելսին» է (աղյուսակ)

Եվրոպայի Թոփ-5 առաջնությունների նախորդ մրցաշրջանի հեռուստահեռարձակման շահույթով առաջատարը Պրեմիեր Լիգայի չեմպիոն «Չելսին» է։

կարդալ...