Մոտակա հանդիպումը

24 փետրվար 2018, 16:30

Նորություններ

Բրենդան Ռոջերս. «Մեզ ողջ Անգլիան է սիրում»

16.03.2014, 15:56

Բրենդան Ռոջերս«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը կարծում է, որ «կարմիրներն» իրենց խաղով արժանացել են ողջ Անգլիայի սիրուն:

 

Չնայած ոչ այդքան մեծ ֆինանսական միջոցներին, «Լիվերպուլը» կարողանում է շարունակել պայքարը Պրեմիեր Լիգայի չեմպիոնության համար: Ռոջերսի կարծիքով, չեզոք երկրպագուները սիրում են իր թիմին:

 

-Մենք նման չենք «Սիթիին» և «Չելսիին»: Տեսե՛ք, ես տակտիկան փոխում եմ ողջ մրցաշրջանի ընթացքում: Ես պետք է աշխատեմ մարտավարության վրա, քանի որ մենք չունենք խաղացողների մեծ ընտրություն, ինչ որ մեր մրցակիցներն ունեն:

 

Ես գոհ եմ մեր առաջընթացից: Ինձ համար հաճելի է, երբ մարդիկ ասում են, որ մենք դիտարժան ֆուտբոլ ենք խաղում: Անկեղծ, ես կարծում եմ, որ Անգլիայի հավաքականից հետո Անգլիայում ամենասիրվածն ենք,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:

Ագուերոն և Հաուն հունվար ամսվա լավագույններն են

17.02.2018, 11:44

Ագուերոն և Հաուն հունվար ամսվա լավագույններն են

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն և «Բորնմուտի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն ճանաչվել են Պրեմիեր Լիգայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ, համապատասխանաբար։

կարդալ...

«Սաութհեմպտոն» 0-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

11.02.2018, 22:22

«Սաութհեմպտոն» 0-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Լիվերպուլի» մրցակիցը վտանգավոր գոտում գտնվող «Սաութհեմպտոնն» էր։

կարդալ...