Մոտակա հանդիպումը

20 հունվար 2018, 16:30

Նորություններ

Բրենդան Ռոջերս. «Մենք պայքարում ենք տիտղոսի համար»

13.02.2014, 10:06

Բրենդան Ռոջերս«Ֆուլհեմի» նկատմամբ կամային հաղթանակ տանելուց հետո (2:3), «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ իր թիմը մտադիր է պայքարել չեմպիոնական տիտղոսի համար:

 

Նախորդ տուրում «Օլդ Թրաֆորդում» միավոր վաստակելուց հետո «Ֆուլհեմը» արժանի պայքար մղեց «կարմիրների» դեմ և շատ մոտ էր ոչ ոքի արդյունքին, սակայն վերջին րոպեին մրցավարը լոնդոնցիներին 11 մետրանոցով պատժեց, որն էլ անվրեպ իրացրեց Սթիվեն Ջերարդը: Այդ հաղթանակի շնորհիվ «Լիվերպուլը» պահպանեց 4-րդ հորիզոնականը՝ միաժամանակ կրճատելով միավորների տարբերությունը առաջատար «Չելսիից»:

 

-Մենք գիտեինք, որ կարևոր խաղ է լինելու: Ես ֆուտբոլիստներին ասել էի, որ Չեմպիոնների Լիգայում լինում են սրա նման խաղեր: Երբ դու խաղում ես մի թիմի դեմ, որն ամբողջ ուժով պայքարում է առաջնությունում մնալու համար:

 

Հանգստյան օրերի հիանալի խաղից հետո մենք կարողացան այս անգամ էլ երեք միավոր վաստակել: Սա ցույց է տալիս, որ թիմը պատրաստ է ամեն ինչին: Մենք գիտենք, որ դեռ պետք է խաղանք «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» դեմ և պատրաստ ենք դրան,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

«Լիվերպուլ» 4-3 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

14.01.2018, 22:07

«Լիվերպուլ» 4-3 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, ուր «Լիվ երպուլը» հյուրընկալել էր առաջատար «Մանչեսթեր Սիթին»։

կարդալ...

Հեռուստահեռարձակման շահույթով առաջատարը «Չելսին» է (աղյուսակ)

10.01.2018, 17:10

Հեռուստահեռարձակման շահույթով առաջատարը «Չելսին» է (աղյուսակ)

Եվրոպայի Թոփ-5 առաջնությունների նախորդ մրցաշրջանի հեռուստահեռարձակման շահույթով առաջատարը Պրեմիեր Լիգայի չեմպիոն «Չելսին» է։

կարդալ...