Մոտակա հանդիպումը

29 սեպտեմբեր 2018, 15:30

Նորություններ

Բրենդան Ռոջերս. «Սուարեսը արժանի է տարվա ֆուտբոլիստի կոչմանը»

01.03.2013, 10:39

Լուիս Սուարես«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը համամիտ է Սթիվեն Ջերարդի և Լուկաս Լեյվայի հետ: Մարզիչը նույնպես կարծում է, որ հենց Լուիս Սուարեսը պետք է ստանա Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստի կոչումը:

 

Ռոջերսի կարծիքով «կարմիրների» լավագույն ռմբարկուն, ով ճանաչվեց փետրվար ամսվա թիմի լավագույն ֆուտբոլիստ, ավելի է արժանի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը, քան «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին Վան Պերսին և «Տոտտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլը:

 

-Սուարեսը ֆենոմենալ ֆուտբոլիստ է: Լուիսը մասնակցել է մեր բոլոր մարզումներին և խաղերին: Հիշեք երբ մենք խաղում էինք մեկ հարձակվողով: Նրա խաղը խոսում է նրա մասին: Պրեմիեր Լիգայում շատ են տաղանդավոր ֆուտբոլիստները, սակայն, իմ կարծիքով, նա անկրկնելի է,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

«Տոտտենհեմ» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

16.09.2018, 09:57

«Տոտտենհեմ» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Ուեմբլի» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր «Լիվերպուլին»։

կարդալ...

Ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատ վաստակած 20 ակումբները

05.09.2018, 14:00

Ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատ վաստակած 20 ակումբները

Շվեյցարական «CIES Football Observatory» կայքը ներկայացրել է Եվրոպայի Թոփ-5 առաջնությունների վերջին 8 տարվա ֆինանսական վերլուծությունը։

կարդալ...