Մոտակա հանդիպումները

29 հունվար 2019, 23:45

Նորություններ

Բրենդան Ռոջերս. «Տիտղոսն անհասանելի է»

05.02.2014, 20:04

Բրենդան Ռոջերս«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը խոստովանել է, որ ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր Լիգայի չեմպիոնական տիտղոսն իր թիմի համար անհասանելի է:

 

Ռոջերսի սաները հաջող սկսեցին մրցաշրջանը, սակայն այժմ առաջատար «Արսենալից» հետ են 8 միավորով: Հյուսիսիռլանդացի մարզիչն այժմ ընդունում է, որ իր թիմը Պրեմիեր Լիգայի գրանդների համեմատ այլ քաշային կարգում է:

 

-Ես կարծում եմ, որ չեմպիոնությունը դեռ վաղ է մեզ համար: Ես հետևում էի «Մանչեսթեր Սիթի» - «Չելսի» խաղին և տեսնում էի նրանց կազմը, այն ֆուտբոլիստներին, որոնց հավաքել են վերջին մի քանի տարիներին: Այս մրցաշրջանում մենք չենք կարող պայքարել նրանց դեմ: Ընթացիկ մրցաշրջանում տիտղոսն անհասանելի է մեզ համար,- ասել է Ռոջերսը: Sky Sports

Լիվերպուլ 4-3 Կրիստալ Փելես (տեսանյութ)

19.01.2019, 20:58

Լիվերպուլ 4-3 Կրիստալ Փելես (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրում Լիվերպուլը հյուրընկալել էր 14-րդ հորիզոնականում գտնվող Կրիստալ Փելեսին։

կարդալ...

«Մանչեսթեր Սիթի» 2-1 «Լիվերպուլ» (տեսանյութ)

04.01.2019, 01:54

«Մանչեսթեր Սիթի» 2-1 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Մանչեսթեր քաղաքի «Էթիհադ» մարզադաշտում, ուր միմյանց էին հանդիպել գործող չեմպիոնը և առաջատարը։

կարդալ...