Նորություններ

«Գալաթասարայի» հարձակվողը տեղափոխվեց «Նորվիչ»

21.08.2013, 21:10

Յոհան Էլմանդեր«Նորվիչ Սիթին» պաշտոնապես հայտնել է «Գալաթասարայի» և Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Յոհան Էլմանդերին մեկ տարով վարձակալելու մասին:

 

Դեռ երեկ 32-ամյա շվեդը հայտնեց, որ ուղևորվում է «Քերոու Ռոուդ»:

 

Էլմանդերը Պրեմիեր Լիգայում նորեկ չէ: 2008-2011թթ-ին նա պաշտպանել է «Բոլթոնի» գույները: Յոհանը «Ռիբոկ Սթեդիում» տեղափոխվեց 10 մլն ֆունտով և հեռացավ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:

 

-Ես իսկապես շատ ուրախ եմ: Չեմ համբերում, թե երբ եմ մարզվելու թիմի հետ և մասնակցելու առաջին խաղին: «Նորվիչը» հիանալի երկրպագուներ ունի, և այստեղ շատ լավ մթնոլորտ է:

 

Ես գոհ եմ իմ որոշումից,- ասել է Էլմանդերը:

Մանչեսթեր Սիթին կարող է ձեռք բերել Կունդեին Կուլիբալիի փոխարեն

18.09.2020, 13:48

Մանչեսթեր Սիթին կարող է ձեռք բերել Կունդեին Կուլիբալիի փոխարեն

Գվարդիոլայի թիմի ամենախնդրահարույց դիրքը պաշտպանության կենտրոնն է։ Պեպը մի քանի անգամ ակնարկել է, որ կենտրոնական պաշտպանի տրանսֆերը առաջնային է ակումբի համար։  Չնայած դրան, Սիթիի ու Նապոլիի բանակցությունները Կուլիբալիի տրանսֆերի մասով մտել է փակուղի, խնդիրը նրանում է, որ իտալական ակումբը չի ցանկանում 70 միլիոն ֆունտից պակաս ստանալ 29-ամյա սենեգալցու համար։

կարդալ...

«Արսենալը» ռեկորդային գումարով գնեց Պեպեին

02.08.2019, 11:36

«Արսենալը» ռեկորդային գումարով գնեց Պեպեին

«Արսենալը» հայտնել է ռեկորդային՝ 72 մլն ֆունտով «Լիլի» վինգեր Նիկոլյա Պեպեին գնելու մասին։

կարդալ...