Նորություններ

Գարեթ Բեյլը՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ

29.04.2013, 10:09

Գարեթ Բեյլ«Տոտտենհեմի» և Ուելսի հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Գարեթ Բեյլը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի (PFA) կողմից ճանաչվել է տարվա ֆուտբոլիստ: Բեյլին է հասել նաև տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ կոչումը:

 

Ընթացիկ մրցաշրջանում ուելսցի վինգերը «Տոտտենհեմում» մասնակցել է 40 խաղի և դարձել 24 գոլի հեղինակ, ինչը չէր կարող աննկատ մնալ իր կոլեգաների կողմից, քանի որ հաղթողը որոշվել է ֆուտբոլիստների քվեարկությամբ:

 

Այս մրցանակին Բեյլը արժանացել է նաև 2011 թվականին: Նախկինում չորս ֆուտբոլիստի է հաջողվել երկու անգամ ճանաչվել տարվա ֆուտբոլիստ:

 

-Սա պատվավոր մրցանակ է, քանի որ ընտրվել է հենց ֆուտբոլիստների կողմից: Ես շատ ուրախ եմ,- Բեյլի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:

 

Նշենք, որ տարվա ֆուտբոլիստ կոչմանը հավակնում էին նաև Ռոբին Վան Պերսին, Մայքլ Կարրիկը, Էդեն Ազարը, Խուան Մատան և Լուիս Սուարեսը:

 

Բեյլը ճանաչվել է նաև տարվա երիտասարդ ֆուտբոլիստ: Այս երկու մրցանակաները միասին ստանալ հաջողվել է միայն Էնդի Գրեյին և Կրիշտիանու Ռոնալդուին: Տարվա երիտասարդ ֆուտբոլիստ կոչմանը հավակնում էին Կրիստիան Բենտեկը, Ռոմելու Լուկակուն, Դենի Ուելբեկը, Ջեկ Ուիլշերը և Էդեն Ազարը:

Լիվերպուլը Չեմպիոնների Լիգայի գավաթը զիջեց Մադրիդի Ռեալին (տեսանյութ)

27.05.2018, 10:17

Լիվերպուլը Չեմպիոնների Լիգայի գավաթը զիջեց Մադրիդի Ռեալին (տեսանյութ)

Գարեթ Բեյլի դուբլի դուբլի շնորհիվ «Մադրիդի Ռեալը» Չեմպիոնների Լիգայի եզրափակչում 3-1 հաշվով հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ։

կարդալ...

«Տոտտենհեմ» 5-4 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

13.05.2018, 20:25

«Տոտտենհեմ» 5-4 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 38-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էլ 9-րդ հորիզոնականում գտնվող «Լեսթեր Սիթիին»։

կարդալ...