Նորություններ

Գարի Մոնկ. «Բոնին կմնա «Սուոնսիում»

12.05.2014, 10:16

Վիլֆրիդ Բոնի«Սուոնսի Սիթիի» գլխավոր մարզիչ Գարի Մոնկը հայտնել է, որ հարձակվող Վիլֆրիդ Բոնին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի լքի ակումբը:

 

«Սանդերլենդի» դեմ խաղում (1:3) 25-ամյա իվուարցու խփած հաղթական գոլն 25-րդն էր ընթացիկ մրցաշրջանում: Որոշ լուրերի համաձայն, Բոնին իր այդ արդյունավետությամբ հայտնվել է մի շարք մեծ ակումբների ուշադրության կենտրոնում, սակայն Մոնկը մտադիր է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի թիմի առաջատարին պահի «Լիբերթիում»:

 

-Ամեն ինչ շատ պարզ է. Նա չի հեռանա:  Մենք ցանկանում ենք Բոնիին պահել այստեղ: Նա մեր ապագայի մի մասն է կազմում: Մենք ցանկանում ենք նրա հետ առաջ գնալ և նրա օգնությամբ թիմ կառուցել: Նա հիանալի մրցաշրջան անցկացրեց,- ասել է Մոնկը: BBC

«Սուոնսի Սիթի» 3-1 «Արսենալ» (տեսանյութ)

31.01.2018, 10:31

«Սուոնսի Սիթի» 3-1 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի մեկնարկը տրվեց «Լիբերթի» մարզադաշտում, ուր «Սուոնսին» հյուրընկալել էր 6-րդ հորիզոնականում գտնվող «Արսենալին»։

կարդալ...

«Լիվերպուլ» 5-0 «Սուոնսի Սիթի» (տեսանյութ)

27.12.2017, 00:09

«Լիվերպուլ» 5-0 «Սուոնսի Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր հետնապահ «Սուոնսի Սիթիին»։

կարդալ...