Նորություններ

Գիգգսին դուր է գալիս խաղացող մարզչի կարգավիճակը

15.07.2013, 10:51

Ռայան Գիգգս«Մանչեսթեր Յունայթեդի» վետերան Ռայան Գիգգսը խոստովանել է, որ իրեն շատ է դուր գալիս խաղացող մարզչի կարգավիճակը:

 

Այս ամսվա սկզբին 39-ամյա ուելսցին ընդգրկվեց Դևիդ Մոյեսի մարզչական շտաբում:

 

-Առայժմ ինձ մոտ ամեն ինչ շատ լավ է ստացվում և ես հպարտանում եմ դրանով: Կարևորը ճիշտ բալանս գտնելն է, քանի որ ես շարունակում եմ մնալ ֆուտբոլիստ:

 

Մոյեսն էլ է սիրում մարզվել: Մեզ հետ են նաև Ջիմի Լամսդենը, Սթիվ Ռաունդը և Ֆիլ Նևիլը: Այնպես որ, իմ դերը այդքան էլ մեծ չէ:

 

Սա շատ է տարբերվում ֆուտբոլ խաղալուց: Անգամ 20 տարի խաղալուց հետո, ես այլ կողմից եմ նայում ֆուտբոլին: Որոշ բաներ ես գիտեի, մնացածն էլ սովորում եմ,- Գիգգսի խոսքերն է մեջբերում «Յունայթեդի» պաշտոնական կայքը:

«Բերնլի» 0-1 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

20.01.2018, 21:11

«Բերնլի» 0-1 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր 8-րդ հորիզոնականում գտնվող «Բերնլիին»։

կարդալ...

Հեռուստահեռարձակման շահույթով առաջատարը «Չելսին» է (աղյուսակ)

10.01.2018, 17:10

Հեռուստահեռարձակման շահույթով առաջատարը «Չելսին» է (աղյուսակ)

Եվրոպայի Թոփ-5 առաջնությունների նախորդ մրցաշրջանի հեռուստահեռարձակման շահույթով առաջատարը Պրեմիեր Լիգայի չեմպիոն «Չելսին» է։

կարդալ...