Նորություններ

Գնաբրին նոր պայմանագիր է ստորագրել «Արսենալի» հետ

28.10.2013, 18:21

Սերժ Գնաբրի«Արսենալի» 18-ամյա կիսապաշտպան Սերժ Գնաբրին նոր՝ երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել լոնդոնյան ակումբի հետ:

 

Ակնհայտ է, որ «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեծ հույսեր է կապում Գերմանիայի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստի հետ:

 

Գնաբրին «Արսենալի» առաջին կազմում իր առաջին հանդիպումը անցկացրեց մի քանի տուր առաջ՝ «Ստոկ Սիթիի» դեմ խաղում: Իսկ արդեն մեկ շաբաթ անց Սերժը գոլի հեղինակ դարձավ:

 

Բացի այդ, Գնաբրին փոխրաինման դուրս եկավ Չեմպիոնների Լիգայում «Շալկե-04»-ի դեմ հանդիպմանը: Սպասվում է, որ գավաթի խաղերում Գնաբրին կլինի «Արսենալի» մեկնարկային կազմում:

 

-Մենք նոր պայմանագիր են ստորագրել, քանի որ ես հավատում եմ, որ նա մեծ ապագա ունի,- Վենգերի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

«Արսենալը» ռեկորդային գումարով գնեց Պեպեին

02.08.2019, 11:36

«Արսենալը» ռեկորդային գումարով գնեց Պեպեին

«Արսենալը» հայտնել է ռեկորդային՝ 72 մլն ֆունտով «Լիլի» վինգեր Նիկոլյա Պեպեին գնելու մասին։

կարդալ...

Չելսին հաղթեց Արսենալին և նվաճեց Եվրոպա Լիգայի գավաթը (տեսանյութ)

30.05.2019, 00:51

Չելսին հաղթեց Արսենալին և նվաճեց Եվրոպա Լիգայի գավաթը (տեսանյութ)

Բաքվի Օլիմպիական մարզադաշտում կայացավ Եվրոպա Լիգայի եզրափակիչը, որտեղ միմյանց հետ մրցեցին երկու անգլիական ակումբներ՝ «Արսենալը» և «Չելսին»։

կարդալ...