Նորություններ

Գուս Պոյետը նոր պայմանագիր է ստորագրել «Սանդերլենդի» հետ

28.05.2014, 23:45

Գուս Պոյետ«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Գուս Պոյետը երկու տարով երկարաձգել է պայմանագիրն իր ակումբի հետ: Հիշեցնենք, որ Պոյետը «կատուների» գլխավոր մարզիչ նշանակվեց 2013թ-ի հոկտեմբերին՝ փոխարինելով Պաոլո Դի Կանիոյին:

 

Պոյետի սաները մրցաշրջանն ավարտեցին 14-րդ հորիզոնականում, և հասան մինչև Լիգայի գավաթի եզրափակիչ: Ուրուգվայցի մասնագետի պարգևը եղավ նոր պայամանագիրը:

 

-Ես ուրախ եմ երկարաձգել իմ պայմանագիրը «Սանդերլենդի» հետ, երբ մենք անհավանական կերպով կարողացանք փրկվել դուրս մնալուց: Նոր պայմանագիրը կապահովի ակումբի կայունությունը: Այժմ ինձ նոր փորձություն է սպասվում, և ես սպասում եմ «Սանդերլենդում» իմ երկրորդ մրցաշրջանին,- ասել է Պոյետը:

Ադամ Ջոնսոնը մտադիր է վերսկսել իր ֆուտբոլային կարիերան

03.03.2018, 21:22

Ադամ Ջոնսոնը մտադիր է վերսկսել իր ֆուտբոլային կարիերան

«Սանդերլենդի» նախկին կիսապաշտպան Ադամ Ջոնսոնը մտադիր է բանտից դուրս գալուց հետո վերադառնալ ֆուտբոլին։

կարդալ...

«Սանդերլենդ» 0-3 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

09.04.2017, 18:33

«Սանդերլենդ» 0-3 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր վտանգավոր գոտում գտնվող «Սանդերլենդին»։

կարդալ...