Մոտակա հանդիպումը

22 սեպտեմբեր 2018, 15:30

Նորություններ

Գվարդիոլան իր համար նոր հակառակորդ է փնտրում Պրեմիեր Լիգայում

27.01.2016, 16:28

Խոսեպ Գվարդիոլա«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտնել է, որ իր համար նոր հակառակորդ է փնտրում, ով կարող է մարտահրավեր նետել Պրեմիեր Լիգայում։

 

Նախորդ տարվա ավարտին Գվարդիոլան հաստատեց, որ մրցաշրջանի ավարտին կլքի մյունխենյան ակումբը և կտեղափոխվի Պրեմիեր Լիգա։ Մեծ է հավանականությունը, որ Խոսեպն իր կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում»։

 

Գվարդիոլայի խոսքերով, նրան ոչ միայն նոր մարտահրավերներ են պետք, այլ նաև նոր հակառակորդներ, ովքեր իրեն կստիպեն ավելի բարձրակարգ մասնագետ դառնալ։

 

-Մեկ ակումբում երեք-չորս տարի աշխատելուց հետո քո գործն ավարտվում է։ Դու չես կարող ավելին անել։ Քեզ մրցակիցներ են պետք, որպեսզի առաջ քայլ անես։ Պետք են նոր մարտահրավերներ, նոր խնդիրներ,- ասել է Գվարդիոլան։ Sport1

«Մանչեսթեր Սիթի» 3-0 «Ֆուլհեմ» (տեսանյութ)

16.09.2018, 10:16

«Մանչեսթեր Սիթի» 3-0 «Ֆուլհեմ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր առաջնության նորեկներից «Ֆուլհեմին»։

կարդալ...

«Մանչեսթեր Սիթի» 2-1 «Նյուքասլ Յունայթեդ» (տեսանյութ)

02.09.2018, 10:15

«Մանչեսթեր Սիթի» 2-1 «Նյուքասլ Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Նյուքասլ Յունայթեդին», որը մեկնարկային երեք տուրերից հետո ուներ ընդամենը 1 միավոր։

կարդալ...