Նորություններ

Դանիել Լևին խոստանում է գումարներ ծախսել

20.05.2013, 13:55

Դանիել Լևի«Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին խոստացել է թիմում պահել առաջատարներին և ամռանը մի քանի նոր խաղացողներ ձեռք բերել:

 

Վաստակելով 72 միավոր՝ «Տոտտենհեմին» չհաջողվեց անցնել «Արսենալին» և նվաճել Չեմպիոնների Լիգայի ուղեգիր: Լևին արդեն հասկացրել է, որ այս առաջադրանքի կատարման համար պատրաստվում է ուժեղացնել կազմը:

 

-Կարող եմ հայտնել, որ մենք հետագայում էլ փորձելու ենք թիմն ավելի ուժեղացնել և պատրաստվում ենք պահել առանցքային ֆուտբոլիստներին:

 

Մենք նաև անհամբերությամբ ենք սպասում Սանդրոյի և Յունես Կաբուլի վերադարձին, որոնք բաց են թողել ընթացիկ մրցաշրջանի մեծ մասը, սակայն այժմ շատ մոտ են ապաքինմանը,- հայտնել է Լևին: London24

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...