• Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Հադերսֆիլդ Թաուն
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Ուոթֆորդ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Սուոնսի Սիթի
  • Ստոկ Սիթի
  • Վեստ Բրոմվիչ Ալբիոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Տոտտենհեմ Հոտսպուր

    Նորություններ

    Դանիել Լևին ցանկանում է «Տոտտենհեմ» վերադարձնել Դիմիտար Բերբատովին

    21.01.2014, 10:42

    Դիմիտար Բերբատով«Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին ցանկանում է իր ակումբ վերադարձնել «Ֆուլհեմի» հարձակվող Դիմիտար Բերբատովին:

     

    Փետրվարի վերջին «Տոտտենհեմը» կբաժանվի Ջերմեյն Դեֆոյից, ով արդեն պայմանագիր է ստորագրել «Տորոնտոյի» հետ: Իսկ սա նշանակում է, որ Թիմ Շերվուդ մրցաշրջանի մնացած հատվածը պետք է անցնի երկու հարձակվողներով՝ Ռոբերտո Սոլդադո և Էմանուել Ադեբայոր:

     

    Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, իրավիճակը Շերվուդի վերահսկողության տակ է, սակայն Լևին ցանկանում է «Ուայթ Հարթ Լեյն» վերադարձնել 32-ամյա Բերբատովին, ով հասանելի է ընդամենը 1.5 մլն ֆունտով:

     

    Ավելացնենք, որ Բերբատովն իր կարիերայի 2 տարիներն անցկացրել է «Տոտտենհեմում»՝ մասնակցելով 102 խաղի և դառնալով 46 գոլի հեղինակ:

    «Տոտտենհեմ» 1-0 «Բորնմուտ» (տեսանյութ)

    14.10.2017, 20:05

    «Տոտտենհեմ» 1-0 «Բորնմուտ» (տեսանյութ)

    Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր նախավերջին հորիզոնականում գտնվող «Բորնմուտին»։

    կարդալ...

    Հարի Քեյնը և Գվարդիոլան սեպտեմբեր ամսվա լավագույններն են

    13.10.2017, 14:48

    Հարի Քեյնը և Գվարդիոլան սեպտեմբեր ամսվա լավագույններն են

    «Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը և «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ճանաչվել են Պրեմիեր Լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ, համապատասխանաբար։

    կարդալ...