Նորություններ

Դավիդ Դե Խեա. «Ես փոխվել եմ»

20.03.2013, 19:27

Դավիդ Դե Խեա«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանում ինքը խաղով նոր մակարդակի է բարձրացել և դարձել է ավելի հասուն ֆուտբոլիստ:

 

Երկրորդ մրցաշրջանը Անգլիայում Դավիդի համար ոչ սովորական սկսեց: 22-ամյա իսպանացին մրցաշրջանի սկզբում քննադատությունների էր ենթարկվում իր անկայուն խաղի համար, սակայն նա կարողացավ քրտնաջան աշխատել և հասնել փառահեղ արդյունքի:

 

-Ես շատ եմ փոխվել «Մանչեսթերում»: Երկու տարվա իմ այս փորձը ինձ շատ է փոխել: Ես ավելի հասուն եմ դարձել, և՛ որպես ֆուտբոլիստ, և՛ որպես մարդ,- ասել է Դե Խեան: Goal

 

Ավելացնենք, որ Դավիդը թիմի մեկնարկային կազմում է եղել վերջին 14 խաղերում: Դե Խեան Պրեմիեր Լիգայում գնդակ բաց չի թողել արդեն 537 րոպե:

«Բերնլի» 0-1 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

20.01.2018, 21:11

«Բերնլի» 0-1 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր 8-րդ հորիզոնականում գտնվող «Բերնլիին»։

կարդալ...

Հեռուստահեռարձակման շահույթով առաջատարը «Չելսին» է (աղյուսակ)

10.01.2018, 17:10

Հեռուստահեռարձակման շահույթով առաջատարը «Չելսին» է (աղյուսակ)

Եվրոպայի Թոփ-5 առաջնությունների նախորդ մրցաշրջանի հեռուստահեռարձակման շահույթով առաջատարը Պրեմիեր Լիգայի չեմպիոն «Չելսին» է։

կարդալ...