Նորություններ

Դավիդ Լուիզ. «Հաղթելով Եվրոպա Լիգայում և Անգլիայի գավաթում՝ մենք կարող ենք շտկել իրավիճակը»

25.03.2013, 13:19

Դավիդ Լուիզ«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիզը խոստովանել է, որ ընթացիկ մրցաշրջանում իր թիմը չի արդարացնում նախատեսված ակնկալիքները: Միևնույն ժամանակ նա պնդում է, որ «ազնվականները» դեռ կարող են շտկել իրավիճակը:

 

Ընթացիկ մրցաշրջանի սկզբում «Չելսին» հնարավորություն ուներ՝ հաղթելու միանգամից 7 առաջնությունում, սակայն «ազնվականները» հերթով անհաջողության մատնվեցին: Նախ նրանք պարտվեցին ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում, այնուհետև դուրս մնացին Չեմպիոնների Լիգայից, Լիգայի գավաթից, ինչպես նաև պարտվեցին Աշխարհի ակումբային առաջնությունում:

 

Պրեմիեր Լիգայում նույնպես «Չելսին» չի կարողանա տիտղոս նվաճել: Թիմն առավելագույնը կարող է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: «Ազնվականները» կարող են հաջողության հասնել միայն Եվրոպա Լիգայում և Անգլիայի գավաթում: Լուիզի կարծիքով հենց այս առաջնություններում հաջող հանդես գալը կփրկի ընթացիկ մրցաշրջանը:

 

-Կարծում եմ, որ մենք չենք արդարացնում այն ակնկալիքները, որոնք դրված են «Չելսիի» վրա: Մենք այնքան էլ լավ հանդես չենք գալիս ընթացիկ մրցաշրջանում: Այնուամենայնիվ, իմ կարծիքով մենք դեռ կարող ենք շտկել իրավիճակը, քանի որ շարունակում ենք հանդես գալ երեք առաջնություններում:

 

Կարող ենք հաղթել Եվրոպա Լիգայում: Թիմն առաջվա պես հանդես է գալիս Անգլիայի գավաթում և պայքարում է Պրեմիեր Լիգայի լավագույն հորիզոնականների համար: Հետևաբար, մենք հնարավորություն ունենք բարեհաջող ավարտել մրցաշրջանը,- հայտնել է Լուիզը: Daily Mail

«Ուոթֆորդ» 4-1 «Չելսի» (տեսանյութ)

06.02.2018, 09:33

«Ուոթֆորդ» 4-1 «Չելսի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ Վիկարիջ Ռոուդ մարզադաշտում, ուր «Ուոթֆորդը» հյուրընկալել էր գործող չեմպիոն «Չելսիին»։

կարդալ...

«Չելսի» 0-3 «Բորնմուտ» (տեսանյութ)

01.02.2018, 01:46

«Չելսի» 0-3 «Բորնմուտ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» հյուրընկալել էր 13-րդ հորիզոնականում գտնվող «Բորնմուտին»։

կարդալ...