Մոտակա հանդիպումները

24 նոյեմբեր 2018, 19:00

Նորություններ

Դավիդ Լուիզ. «Սիթիին» հաղթելու դեպքում ընդհուպ կմոտենանք երկրորդ հորիզոնականին»

23.02.2013, 16:45

Դավիդ Լուիզ«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիզը հայտնել է, թե ինչ ակնկալիքներ ունի Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից:

 

-Հիանալի և շատ դժվար խաղ է լինելու, որովհետև մենք հանդիպելու ենք լրջագույն մրցակցի: Այս խաղը մեզ համար հնարավորություն է կրճատելու միավորների տարբերությունը «Մանչեսթեր Սիթիի» հետ:

 

Երբեք չգիտես, թե ինչ տեղի կունենա նման լուրջ խաղերում: Պարզապես ցանկացած օր աշխատում ես ջանասիրաբար, որպեսզի խաղին լինես հիանալի մարզավիճակում:

 

Մենք Մանչեսթեր ենք գնում հաղթելու ցանկությամբ: Մեզ պետք են այս երեք միավորները, այնպես որ պետք է պայքարել,- ասել է բրազիլիացի պաշտպանը:

 

Հիշեցնենք, որ այս պահին «Չելսին» գտնվում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում՝ զիջելով «Մանչեսթեր Սիթիին» 4 միավորով:

«Մանչեսթեր Սիթի» 3-1 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

11.11.2018, 22:23

«Մանչեսթեր Սիթի» 3-1 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Մանչեսթեր քաղաքի «Էթիհադ» մարզադաշտում, ուր առաջատար «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր սկզբունքային մրցակից «Մանչեսթեր Յունայթեդին»։

կարդալ...

«Չելսի» 0-0 «Էվերթոն» (տեսանյութ)

11.11.2018, 20:13

«Չելսի» 0-0 «Էվերթոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրում առաջատարներից «Չելսին» հյուրընկալել էր 9-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնին»։

կարդալ...