Նորություններ

Դավիդ Սիլվան ծնկի վնասվածք է ստացել

30.10.2014, 16:07

Դավիդ Սիլվա«Մանչեսթեր Սիթին» կարող է որոշ ժամանակ մնալ առանց իր փլեյմեյքեր Դավիդ Սիլվայի, ով Լիգայի գավաթում «Նյուքասլի» դեմ խաղի ժամանակ վնասեց ծունկը:

 

Չորեքշաբթի երեկոյան «քաղաքայինները» ոչ միայն դուրս մնացին Լիգայի գավաթի խաղարկությունից, այն նաև վերջին 14 տարվա մեջ առաջին անգամ տանը պարտվեցին «Նյուքասլին»: «Սիթին» առաջին խաղակեսում կորեցրեց նաև Սիլվային: Դա տեղի ունեցավ մանչեսթերյան դերբիից ընդամենը չորս օր առաջ:

 

Ընթացիկ մրցաշրջանում Դավիդը երկու գոլի հեղինակ է դարձել, այդ թվում «Վեստ Հեմի» դեմ Պրեմիեր Լիգայի նախորդ հանդիպումը, որում «Սիթին» պարտվեց 2:1 հաշվով: The Guardian

 

Ավելացնենք, որ «Նյուքասլի» դեմ գավաթային խաղում վնասվածք է ստացել նաև Յայա Տուրեն: Սա լուրջ խնդիր է «Սիթիի» համար «Յունայթեդի» հետ դերբիից առաջ, քանի որ առողջական խնդիրներով բացակայում է նաև Ֆրենկ Լեմպարդը:

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

11.04.2018, 00:38

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Այսօր կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումներից երկուսը։ «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» ընդունել էր «Լիվերպուլին»։

կարդալ...

ՉԼ․ «Լիվերպուլ» 3-0 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

05.04.2018, 00:43

ՉԼ․ «Լիվերպուլ» 3-0 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Սիթիին»։

կարդալ...