Նորություններ

Դավիդ Սիլվան չի մասնակցելու «Չելսիի» հետ խաղին

12.04.2013, 13:24

Դավիդ Սիլվա«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան չի հասցնում ապաքինվել մինչև կիրակի օրը կայանալիք Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի խաղը «Չելսիի» դեմ:

 

Ինչպես հայտնում է Daily Mail պարբերականը, իսպանացի ֆուտբոլիստը կարող է բաց թողնել ոչ միայն Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչը, այլև «Ուիգանի» հետ հանդիպումը Պրեմիեր Լիգայի շրջանակներում:

 

Դավիդին դեռ անհանգստացնում է ծնկատակի ջիլի վնասվածքը, որը նա ստացել էր վերջերս կայացած Մանչեսթերյան դերբիում: 27-ամյա խաղացողի ապաքինումը դանդաղ է ընթանում:

 

-«Ուիգանն» այն հանդիպումն է, որին նա կպատրաստվի: Կիրակի օրվա խաղը նրա համար բացառված է: Չափազանց աննշան են ապաքինվելու հնարավորությունները,- հայտնել է «Սիթիին» մոտ կանգնած աղբյուրը:

«Մանչեսթեր Սիթին» իր համար ռեկորդային գումարով գնեց Ռիյադ Մահրեզին

11.07.2018, 14:50

«Մանչեսթեր Սիթին» իր համար ռեկորդային գումարով գնեց Ռիյադ Մահրեզին

«Մանչեսթեր Սիթին» թարմացրեց իր տրանսֆերային ռեկորդը՝ 60 մլն ֆունտ վճարելով «Լեսթերի» վինգեր Ռիյադ Մահրեզի համար։

կարդալ...

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

11.04.2018, 00:38

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Այսօր կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումներից երկուսը։ «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» ընդունել էր «Լիվերպուլին»։

կարդալ...