Նորություններ

Դարեն Բենթը պատրաստ է տեղափոխվել «Նյուքասլ»

01.07.2013, 16:44

Դարեն Բենթ«Աստոն Վիլլայի» հարձակվող Դարեն Բենթը  պատրաստակամություն է հայտնել կարիերան «Նյուքասլում» շարունակելու համար: Այս մասին հայտնում է Daily Telegraph-ը:

 

Ակնհայտ է, որ այս ամառ բիրմինգհեմցիներն ամեն հնարավոր բան անում են, որպեսզի հրաժեշտ տան Դարենին, ով մեկ տարի պահեստայինների նստարանին անցկացնելուց հետո, հավանաբար, ցանկանում է փոխել ակումբը:

 

Սակայն 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը (8 մլն ֆունտ) վախեցրել է որոշ ակումբների: Այդուհանդերձ, «Նյուքասլը» հանդիսանում է այն ակումբներից, որ շարունակում է Դարենին ձեռք բերելու քայլեր անել:

 

Լուրերի համաձայն, Բենթը պատրաստ է տեղափոխվել «Սեյտն Ջեյմս Պարկ», եթե ստանա որոշ երաշխիքներ. հատկապես նա ցանկանում է վստահ լինել, որ Ալան Պարդյուն, ով տվյալ գործարքի նախաձեռնողն է հանդիսանում, կմնա գլխավոր մարզչի պաշտոնում: Վերջին ժամանակներս Պարդյուի ապագան հարցականի տակ է հայտնվել, քանի որ ակումբ է վերադարձել Ջո Քինեյրը, ով զբաղեցրել է սպորտային տնօրեինի պաշտոնը:

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...