Նորություններ

Դաֆի համար մրցաշրջանն ավարտված է

07.03.2014, 11:02

Դամյեն ԴաֆԻնչպես հաղորդում է BBC-ն, «Ֆուլհեմի» կիսապաշտպան Դամյեն Դաֆը ծնկի վնասվածքի պատճառով այս մրցաշրջանում այլևս դաշտ դուրս չի գա:

 

Իռլանդիայի հավաքականի 35-ամյա ֆուտբոլիստն այդ վնասվածքը ստացել է «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ գավաթային խաղում: Առաջիկա շաբաթվա ընթացքում բժիշկները կորոշեն վիրահատության հարցը, սակայն, ամեն դեպքում, նրա համար այս մրցաշրջանն ավարտված է:

 

Ընթացիկ մրցաշրջանում Դաֆը լոնդոնյան ակումբի կազմում մասնակցել է 18 հանդիպման: Դամյենի գործող պայմանագիրը կլրանա հաջորդ ամռանը:

«Տոտտենհեմ» 3-1 «Ֆուլհեմ» (տեսանյութ)

18.08.2018, 20:01

«Տոտտենհեմ» 3-1 «Ֆուլհեմ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր առաջնության նորեկ «Ֆուլհեմին»։

կարդալ...

Դե Խեան կհեռացվի Իսպանիայի հավաքականից

10.06.2016, 18:42

Դե Խեան կհեռացվի Իսպանիայի հավաքականից

Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ դե Խեան ժամանակից շուտ կլքի իր երկրի հավաքականը և Ֆրանսիան։

կարդալ...