Մոտակա հանդիպումը

24 փետրվար 2018, 16:30

Նորություններ

Դեբյուշին, Բենդերը և Սանչեսը մոտ են «Արսենալ» տեղափոխվելուն

07.07.2014, 11:29

Լարս ԲենդերԱռաջիկա օրերի ընթացքում «Արսենալը» 60 մլն ֆունտով կգնի երեք ֆուտբոլիստների՝ «Նյուքասլի» պաշտպան Մաթյո Դեբյուշիին, «Բայերի» կիսապաշտպան Լարս Բենդերին և «Բարսելոնայի» հարձակվող Ալեքսիս Սանչեսին:

 

The Telegraph պարբերականի հաղորդմամբ, «զինագործները» համաձայնության են եկել Դեբյուշիի և Սանչեսի հետ և այժմ մնում է, որ կողմերը համաձայնեցնեն տրանսֆերային արժեքը: Լոնդոնյան ակումբը շատ ավելի մոտ է Մաթյոյի տրանսֆերն ավարտին հասցնելուն, ում համար առաջարկված 10 մլն ֆունտին ի պատասխան «Նյուքասլը» պահանջել է 12 մլն:

 

«Արսենալն» իր քայլերն արել է նաև Սանչեսի տրանսֆերի համար և այժմ ամեն ինչ կախված է «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսի «Բարսելոնա» տեղափոխությունից: «Կարմիրները» նույնպես ցանկանում են ստանալ Ալեքսիսին, սակայն նա արդեն պայմանավորվել է «Արսենալի» հետ:

 

Երբ «Լիվերպուլն» ընդունի Սուարեսի համար արված 70 մլն ֆունտի առաջարկը, «Բարսելոնան» բաց կթողնի Սանչեսին:

 

Երեկ հայտի դարձավ, որ «Արսենալը» կրկին հետաքրքրվում է իր տրանսֆերային վաղեմի նպատակ Լարս Բենդերով: Մինչ այս, Արսեն Վենգերի թիմը 25-ամյա կիսապաշտպանի համար 19 մլն ֆունտ էր առաջարկել, սակայն մերժում էր ստացել: Այժմ նրանք պատրաստ են բարելավել Լարսի համար արված առաջարկը, ում տեսնում են որպես Միկել Արտետային փոխարինող:

«Նյուքասլ Յունայթեդ» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

11.02.2018, 20:11

«Նյուքասլ Յունայթեդ» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»։

կարդալ...

«Տոտտենհեմ» 1-0 «Արսենալ» (տեսանյութ)

10.02.2018, 18:27

«Տոտտենհեմ» 1-0 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Նոր Ուեմբլի» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր սկզբունքային մրցակից «Արսենալին»։

կարդալ...