Նորություններ

Դեմարայ Գրեյը տեղափոխվեց «Լեսթեր Սիթի»

05.01.2016, 11:03

Դեմարայ Գրեյ«Լեսթեր Սիթին» պաշտոնապես հայտնել է «Բիրմինգհեմի» վինգեր Դեմարայ Գրեյին 3,75 մլն ֆունտով գնելու մասին։

 

Չնայած, որ Անգլիայի հավաքականի 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին «Սաութհեմպտոնը», «Բորնմուտը» և «Տոտտենհեմը», «աղվեսներին» հաջողվեց հաղթել Գրեյի համար մղվող պայքարում։

 

Այսօր Գրեյը, ով մինչ այս շաբաթ «Բիրմինգհեմի» կազմում մասնակցել է ընթացիկ մրցաշրջանի բոլոր խաղերին, 4,5 տարվա պայմանագիր ստորագրեց «Լեսթերի» հետ և դարձավ Կլաուդիո Ռանիերիի թիմի ձմեռային առաջին ձեռքբերումը։

 

-Դուք կարող եք տեսնել, թե ինչքան հաջող է թիմը խաղում այս տարի։ Ես շատ եմ ֆուտբոլ նայում, դրա համար գիտեմ, որ «Լեսթերի» ոճը հարազատ է ինձ,- ասել է Գրեյը։

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...