Նորություններ

Դեմբելեն խնդրում է իրեն չհամեմատել Լուկա Մոդրիչի հետ

18.12.2012, 18:23

Մուսա Դեմբելե«Տոտտենհեմի» ֆուտբոլիստ Մուսա Դեմբելեին դուր չի գալիս, որ իրեն համեմատում են Լուկա Մոդրիչի հետ: Նրանք տարբեր խաղացողներ են:

 

Այս ամռանը «շպորները» վաճառեցին Մոդրիչին Մադրիդի «Ռեալին», իսկ նրա փոխարեն 15 մլն ֆունտով գնեցին Դեմբելեին «Ֆուլհեմից»: Եվ այժմ բելգիացին դարձել է «Տոտտենհեմի» կարևոր խաղացողներից մեկը:

 

-Մինչև «Տոտտենհեմ» գալս, ես Լուկա Մադրիչի մեծ երկրպագուն եմ եղել: Իմ կարծիքով նա լավագույններից մեկն էր Անգլիայում: Բայց ես ինքս լրիվ այլ խաղաոճ ունեմ: Մենք տարբեր որակների խաղացողներ ենք: Դրա համար էլ չեմ կարծում, որ պետք է անեմ այն, ինչ նա է անում: Ես այլ կերպ եմ խաղում: Ինքս փորձում եմ լինել այնքան կարևոր ֆուտբոլիստ ակումբի համար, ինչքան որ նա էր: Դա ինձ համար մեծ ձեռքբերում կլինի,- ասել է նա: Daily Mirror

«Տոտտենհեմ» 5-4 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

13.05.2018, 20:25

«Տոտտենհեմ» 5-4 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 38-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էլ 9-րդ հորիզոնականում գտնվող «Լեսթեր Սիթիին»։

կարդալ...

«Ստոկ Սիթի» 1-2 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

07.04.2018, 20:06

«Ստոկ Սիթի» 1-2 «Տոտտենհեմ»  (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր նախավերջին հորիզոնականում գտնվող «Ստոկ Սիթիին»։

կարդալ...