Նորություններ

Դենիել Ուելբեքը ցանկանում է շատ գոլեր խփել

23.05.2013, 16:02

Դենիել Ուելբեք«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Դենիել Ուելբեքը խոստովանել է, որ հաջորդ մրցաշրջանում ցանկանում է բարելավել իր արդյունավետությունը:

 

Ավարտված մրցաշրջանում Ուելբեքը խփել է ընդամենը երկու գնդակ: Չնայած դրան՝ 23-ամյա Դանիելը հրավիրվել է Անգլիայի ազգային հավաքական՝ մասնակցելու Իռլանդիայի և Բրազիլիայի հետ ընկերական խաղերին:

 

-Այս մրցաշրջանում ես անցկացրել եմ ինձ համար ռեկորդային թվով հանդիպումներ, իմ խաղն ավելի կայուն է դարձել, սակայն գոլերի թիվն ինձ ընդհանրապես չի ուրախացրել:

 

Զգում եմ, որ ինձ պարզապես կանգնեցնել չի լինի, եթե կարողանամ ավելի շատ գոլեր խփել: Ցանկանում եմ գործել հարձակման գծում և գնդակներ խփել: Եթե ես նորից ստիպված լինեմ գործել եզրերում, ապա ցանկանում եմ գոլ խփել և այդ եզրից, սակայն ես կնախընտրեի խաղալ հարձակման սուր գծում և գոլեր խփել այնտեղ,- հայտնել է ֆուտբոլիստը: MUTV

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

21.06.2018, 18:42

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Շախտյորի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրեդին գնելու մասին։

կարդալ...

«Բրայթոն» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

05.05.2018, 08:56

«Բրայթոն» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրի մեկնարկը տրվեց «Ֆալմեր» մարզադաշտում, ուր «Բրայթոնը» հյուրընկալել էր երկրորդ հորիզոնականում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին»։

կարդալ...