Մոտակա հանդիպումը

10 օգոստոս 2018, 23:00

Նորություններ

Դենի Սիմփսոնը ուժեղ ծեծվել է փողոցային կռվի ժամանակ (տեսանյութ)

04.02.2013, 16:05

Դենի Սիմփսոն«Նյուքասլի» եզրային պաշտպան Դենի Սիմփսոնը կռվի մասնակից է դարձել Մանչեսթերի ակումբներից մեկում շաբաթ գիշեր լույս կիրակի օրը: Սոցիալական կայքերում և մամուլում հայտնվել է ֆուտբոլիստի լուսանկարը և տեսագրություն, որում նա անգիտակից և արնախառը ընկած է փողոցում:

 

Վերջին ժամանակներս Սիմփսոնը կորցրել է տեղը «կաչաղակների» հիմնական կազմում: «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողին այժմ փոխարինում է նորեկ Մաթյո Դեբյուշին:
Ակնհայտ է, որ Դենին այժմ ավելի ազատ ժամանակ ունի, սակայն նա այդ ժամանակը անցկացնում է տարօրինակ ձևով: The Sun-ի փոխանցմամբ, գիշերային ակումբ այցելելուց հետո 26-ամյա ֆուտբոլիստը որոշել է իր հետ վերցնել մի քիչ սնունդ, որը վաճառվում էր դրսում:

 

Հերթ կանգնելու ընթացքում Սիմփսոնը վիճել է մի հաճախորդի հետ, որի տարիքն ըստ ականատեսների գնահատվում է ավելի քան 40 կամ 50 տարեկան: Դենին հարվածել է նրան և նա ընկել է գետնին: Անձամբ ֆուտբոլիստն արագ տաքսի է նստել, որտեղից նրան հանել է երրորդ տղամարդը և հաշվեհարդար տեսել:

 

Մոտ 15 րոպե Սիմփսոնը ընկած է եղել փողոցում, անգիտակից վիճակում և արյունոտ դեմքով, մինչև շտապօգնության ժամանելը և նրան հիվանդանոց տանելը: Բժիշկները նշել են, որ Դենին հարբած է եղել: «Նյուքասլը» դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել տեղի ունեցածը:

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

21.06.2018, 18:42

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Շախտյորի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրեդին գնելու մասին։

կարդալ...

Լիվերպուլը Չեմպիոնների Լիգայի գավաթը զիջեց Մադրիդի Ռեալին (տեսանյութ)

27.05.2018, 10:17

Լիվերպուլը Չեմպիոնների Լիգայի գավաթը զիջեց Մադրիդի Ռեալին (տեսանյութ)

Գարեթ Բեյլի դուբլի դուբլի շնորհիվ «Մադրիդի Ռեալը» Չեմպիոնների Լիգայի եզրափակչում 3-1 հաշվով հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ։

կարդալ...