Նորություններ

Դեուլոֆեուն մտադիր է վերադառնալ «Բարսելոնա»

05.03.2014, 10:19

Խերարդ Դեուլոֆեու«Էվերթոնի» վինգեր Խերարդ Դեուլոֆեուն հուսով է, որ հաջորդ մրցաշրջանում «Բարսելոնայի» հիմնական կազմում խաղալու հնարավորություն կստանա:

 

19-ամյա իսպանացին ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է Ռոբերտո Մարտինեսի թիմում: Մերսիսայդցիների գլխավոր մարզիչն արդեն հայտնել է, որ ցանկանում է Խերարդին ևս մեկ տարի պահել ակումբում: Սակայն Դեուլոֆեուն չի պատրաստվում մնալ «Գուդիսոն Պարկում»:

 

-Ես քրտնաջան աշխատում եմ և իմ նպատակն է հաջորդ մրցաշրջանում վերադառնալ «Բարսելոնա»: Ես ցանկանում եմ տեղ ունենալ «Բարսելոնայի» հարձակման գծում: Ես համաձայնվեցի «Էվերթոնում» խաղալուն և ուրախ եմ դրա համար: Հնարավոր է, որ «Բարսելոնայում» ինձ այնքան էլ չեն հավատում, սակայն դա հասկանալի է, քանի որ երիտասարդ եմ,- Catalunya Radio-ին հայտնել է Դեուլոֆեուն:

«Էվերթոն» 2-0 «Չելսի» (տեսանյութ)

17.03.2019, 22:27

«Էվերթոն» 2-0 «Չելսի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրում «Չելսիի» մրցակիցը 12-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնն» էր։

կարդալ...

«Մանչեսթեր Սիթի» 3-1 «Ուոթֆորդ» (տեսանյութ)

10.03.2019, 12:15

«Մանչեսթեր Սիթի» 3-1 «Ուոթֆորդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր 8-րդ հորիզոնականում գտնվող «Ուոթֆորդին»։

կարդալ...