Նորություններ

Դեֆոն կարող է հիմնական կազմից դուրս թողնել Սոլդադոյին

04.10.2013, 08:27

Ջերմեյն Դեֆո«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը խոստովանել է, որ Ջերմեյն Դեֆոն հիմնական կազմում խաղալու լուրջ հայտ է ներկայացրել:

 

«Անժիի» դեմ Եվրոպա Լիգայի երեկվա խաղում Դեֆոյի խփած գնդակը 7-րդն էր ընթացիկ մրցաշրջանում: Եվ սա միայն այն դեպքում, որ Դեֆոն ընդամենը 4 անգամ է հայտնվել «Տոտտենհեմի» հիմնական կազմում:

 

Պրեմիեր Լիգայում «Տոտտենհեմի» առաջիկա հանդիպումը «Վեստ Հեմի» հետ լոնդոնյան դերբիում է, և շատ հավանական է, որ այդ խաղում մեկնարկային կազմում կլինի 30-ամյա Դեֆոն, ով կարող է փոխարինել Ռոբերտո Սոլդադոյին:

 

-Պետք է հաշվի առնել բոլոր գործոնները: Ջերմեյնն այսօր խաղաց, իսկ Սոլդադոն՝ ոչ: Մենք գոհ ենք երկու ֆուտբոլիստների ելույթներից: Ընտրությունը կախված կլինի նրանից, թե որ տարբերակում ավելի լավ կլինի ակումբի համար,- Վիլաշ-Բոաշի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

«Տոտտենհեմ» 4-0 «Էվերթոն» (տեսանյութ)

13.01.2018, 23:22

«Տոտտենհեմ» 4-0 «Էվերթոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր 9-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնին»։

կարդալ...

Քեյնը և Գվարդիոլան դեկտեմբեր ամսվա լավագույններն են

13.01.2018, 13:34

Քեյնը և Գվարդիոլան դեկտեմբեր ամսվա լավագույններն են

«Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը և «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ճանաչվել են Պրեմիեր Լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ, համապատասխանաբար։

կարդալ...