Նորություններ

Դե Յոնգը ուրախ կլիներ Բալոտելլիին տեսնել «Միլանում»

27.11.2012, 13:32

Դե Յոնգ և Բալոտելլի«Միլանի» կիսապաշտպան Նայջլ Դե Յոնգը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելլիի «Միլան» տեղափոխության հետ կապված լուրերը: Դե Յոնգը նաև նրան համեմատել է «ռոսսոներների» հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավիի հետ:

 

-Ես Մարիոյի տեղափոխության մասին լուրերը թերթերից եմ իմացել: Տեսնենք ինչ կստացվի: Միշտ էլ լավ է, երբ թիմը համալրվում է բարձրակարգ ֆուտբոլիստներով: Ես ուրախ կլինեմ Մարիոյին տեսնել «Միլանում»:

 

Դժվար է համեմատել Էլ-Շաարավիին և Բալոտելիին: Երկուսն էլ տաղանդավոր են և ունեն իրենց յուրահատկությունները: Ստեֆանը այժմ աշխարհի տաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է: Նա բարձր մակարդակով է խաղում չնայած իր երիտասարդ տարիքին:

 

Բալոտելլին մեծ ֆուտբոլիստ է, դրանում ես չեմ կասկածում,- ասել է հոլանդացի կիսապաշտպանը: Tuttosport

Ռուբեն Դիաշը տեղափոխվում է Մանչեսթեր Սիթի

26.09.2020, 22:10

Ռուբեն Դիաշը տեղափոխվում է Մանչեսթեր Սիթի

Պորտուգալիայի հավաքականի և Բենֆիկայի կենտրոնական պաշտպան Ռուբեն Դիաշը տեղափոխվում է Մանչեսթեր Սիթի, հաղորդում է Record Portugal -ը։   Գործարքի մանրամասներից հայտնի է, որ անգլիական ակումբը կվճարի 55-60 միլիոն ֆունտ, ինչպես նաև Պիրենեյան թերակղզի կտեղափոխվի Նիկոլոս Օտամենդին։  Պաշտոնական հայտարարությունը կլինի եկող շաբաթվա ընթացքում։  

կարդալ...

Մանչեսթեր Սիթին նոր տրանսֆերային նպատակ ունի՞

19.09.2020, 23:20

Մանչեսթեր Սիթին նոր տրանսֆերային նպատակ ունի՞

Ըստ իսպանական AS-ի Մանչեսթեր Սիթին պատրաստ է 50 միլիոն եվրո վճարել Սևիլիայի պաշտպան Ժյուլ Կունդեի համար։ Պարբերականը հայտնում է, որ Կուլիբալիի հետ բանակցությունները մտել են փակուղի և այժմ ֆրանսիացի 21-ամյա պաշտպանի տրանսֆերը առաջնսյին է Գվարդիոլայի թիմի համար։

կարդալ...