Նորություններ

Դիդիե Դրոգբա. «Մոուրինյոն պետք է վերադառնա «Չելսի»

03.04.2013, 10:09

Դրոգբա Մոուրինյո«Չելսիի» նախկին հարձակվող Դիդիե Դրոգբան կարծում է, որ լոնդոնյան ակումբը պետք է վերադարձնի Ժոզե Մոուրինյոին:

 

Ընդամենը մեկուկես ամիս հետո «Չելսին» նորից կմնա առանց գլխավոր մարզչի: Ակնհայտ է, որ Ռաֆայել Բենիտեսը չի մնա «Սթեմֆորդ Բրիջում»:

 

35-ամյա Դրոգբայի կարծիքով «Չելսին» Մոուրինյոի «տունն» է:

 

-Ժոզեն պետք է վերադառնա: Նա հաղթող է, նա մոտ է ֆուտբոլիստներին: Նա տեղափոխվեց «Ինտեր», իսկ այժմ «Ռեալում» է, սակայն շարունակում է խոսել «Չելսիի» մասին, քանի որ սիրում է այդ ակումբը:

 

Երկրպագուները ցանկանում են նրա վերադարձը: Կարծում եմ՝ Ժոզեի վերադարձը ակումբի համար լավագույն տարբերակը կլինի:

 

Երբ Մոուրինյոն եկավ, իր հետ հաջողություն բերեց: Նա «Չելսիի» հետ չկարողացավ հաղթել Չեմպիոնների Լիգայում: Հնարավոր է դա այն պատճառներից մեկն է, որի համար նա կցանկանա վերադառնալ: Մոուրինյոն անավարտ գործ ունի,- The Sun-ին տված հարցազրույցում ասել է Դրոգբան:

Լիվերպուլը Չեմպիոնների Լիգայի գավաթը զիջեց Մադրիդի Ռեալին (տեսանյութ)

27.05.2018, 10:17

Լիվերպուլը Չեմպիոնների Լիգայի գավաթը զիջեց Մադրիդի Ռեալին (տեսանյութ)

Գարեթ Բեյլի դուբլի դուբլի շնորհիվ «Մադրիդի Ռեալը» Չեմպիոնների Լիգայի եզրափակչում 3-1 հաշվով հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ։

կարդալ...

«Չելսի» 1-1 «Հադերսֆիլդ» (տեսանյութ)

10.05.2018, 12:43

«Չելսի» 1-1 «Հադերսֆիլդ» (տեսանյութ)

Երեկ կեսգիշերին կայացավ Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրից հետաձգված «Չելսի» - «Հադերսֆիլդ» հանդիպումը։

կարդալ...