Մոտակա հանդիպումը

29 սեպտեմբեր 2018, 15:30

Նորություններ

Դի Կանիոն թիմ կվերադարձնի Կատերմոլին

17.09.2013, 14:25

Լի Կատերմոլ«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Պաոլո դի Կանիոն պատրաստ է երկրորդ հնարավորությունը տալ անգլիացի կիսապաշտպան Լի Կատերմոլին:

 

Այս ամառ իտալացին չէր թաքցնում, որ «սև կատուների» ավագի ծառայությունների կարիքը չունի: Սակայն Կատերմոլին չհաջողվեց նոր ակումբ  գտնել, և այդ պատճառով էլ դի Կանիոն վերադարձնում է ֆուտբոլիստի հանդեպ վստահությունը:

 

-Անկեղծ ասած նա իմ ծրագրերում չկար: Անցած շաբաթ մենք կեսժամանոց զրույց ունեցանք: Ես ասացի, որ նա պետք է ինձ համոզի, քանի որ իմ աշխատաոճը նման չէ նրան, ինչն այստեղ անցած տարի էր:

 

Ես նրան ասացի. «Դու պետք է խաղադաշտում իմ լեզվով խոսես, եթե կարողանաս դա անել, հրաշալի կլինի»: Այժմ նա վերադարձել է և լի է խանդավառությամբ: Հնարավոր է` սա նոր սկիզբ է նրա կարիերայում,- դի Կանիոյի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:

Ադամ Ջոնսոնը մտադիր է վերսկսել իր ֆուտբոլային կարիերան

03.03.2018, 21:22

Ադամ Ջոնսոնը մտադիր է վերսկսել իր ֆուտբոլային կարիերան

«Սանդերլենդի» նախկին կիսապաշտպան Ադամ Ջոնսոնը մտադիր է բանտից դուրս գալուց հետո վերադառնալ ֆուտբոլին։

կարդալ...

«Սանդերլենդ» 0-3 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

09.04.2017, 18:33

«Սանդերլենդ» 0-3 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր վտանգավոր գոտում գտնվող «Սանդերլենդին»։

կարդալ...