Մոտակա հանդիպումները

30 հունվար 2018, 23:45

Նորություններ

Դի Կանիոն մտադիր է նվազագույնը վեց ֆուտբոլիստ գնել

28.05.2013, 11:18

Պաոլո Դի Կանիո«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Պաոլո Դի Կանիոն հայտնել է, որ մտադիր է ամռանը նվազագույնը վեց նոր ֆուտբոլիստներով համալրել թիմի կազմը:

 

2012/13 մրցաշրջանը «կատուներն» ավարտեցին 17-րդ հորիզոնականում և ընդամենը 3 միավոր էին բարձր վտանգավոր գոտուց: Այժմ Դի Կանիոն պատրաստվում է ուժեղացնել իր թիմը:

 

-Պարզ է, որ ամռանը մենք նոր ֆուտբոլիստների կհրավիրենք: Մենք մրցաշրջանն ավարտեցինք վտանգավոր գոտուն մոտ և ակնհայտ է, որ այդ իրավիճակը պետք է փոխենք հաջորդ մրցաշրջանում: Մենք ունենք նաև որակյալ ֆուտբոլիստներ, որոնց պետք է պահենք,- Sunderland Echo-ին տված հարցազրույցում ասել է Դի Կանիոն:

 

Ֆուտբոլիստներից մեկը, ում Պաոլոն ցանկանում է պահել, դարպասապահ Սիմոն Մինյոլեն է: Թերթերում տեղ գտած լուրերի համաձայն, 25-ամյա բելգիացու ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը»:

Ամանորի նվեր «Լիվերպուլի» երկրպագուների համար

27.12.2017, 22:55

Ամանորի նվեր «Լիվերպուլի» երկրպագուների համար

«Լիվերպուլի» պաշտոնական կայքը հայտնել է «Սաութհեմպտոնի» պաշտպան Վիրջիլ վան Դեյքի տրանսֆերի հարցում համաձայնության գալու հարցում։

կարդալ...

Ամառային տրանսֆերային պատուհան 2017 - LIVE

31.08.2017, 16:24

Ամառային տրանսֆերային պատուհան 2017 - LIVE

Օնլայն թարմացումներով կներկայացնենք Պրեմիեր Լիգայի տրանսֆերային պատուհանի վերջին ժամերի իրադարձությունները։

կարդալ...