Նորություններ

Դի Կանիոն պաշտոնապես գլխավորեց «Սանդերլենդը»

01.04.2013, 09:38

Պաոլո Դի Կանիո«Սանդերլենդին» ուղիղ մեկ օր պահանջվեց Մարտին Օ'Նիլին փոխարինող գտնելու համար: «Կատուների» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել 44-ամյա Պաոլո Դի Կանիոն:

 

Իտալացի մասնագետը 2.5 տարվա պայմանագիր է ստորագրել ակումբի հետ և այսօր առաջին հանդիեպումը կունենա ֆուտբոլիստների հետ, կանցկացնի իր առաջին մարզումը:

 

Նախկին ֆուտբոլիստ Դի Կանիոն ավելի քան 500 խաղ է անցկացրել «Լացիոյում», «Յուվենտուսում», «Միլանում», «Սելթիկում», «Շեֆիլդ Ուոոնդերսում», «Վեստ Հեմում» և «Չարլթոնում»: Մարզչական գործունեությամբ Պաոլոն ոչ շատ վաղուց է զբաղվում: Իտալացին 2011թ-ին գլխավորեց «Սուիդոն Թաունը», որը լքեց նախորդ փետրվարին:

 

-Պաոլոն մեծ ոգևորությամբ է վերաբերվում այն փորձությանը, որը դրված է նրա առջև: Մրցաշրջանի մնացած 7 խաղում մենք պետք է պայքարենք Պրեմիեր Լիգայի հաջորդ մրցաշրջանում տեղ ապահովելու համար: Կարծում եմ՝ Պաոլոյի գալուց հետո մեր շանսերը մեծացել են,- ասել է «Սանդերլենդի» նախագահ Էլլիս Շորտը:

Ադամ Ջոնսոնը մտադիր է վերսկսել իր ֆուտբոլային կարիերան

03.03.2018, 21:22

Ադամ Ջոնսոնը մտադիր է վերսկսել իր ֆուտբոլային կարիերան

«Սանդերլենդի» նախկին կիսապաշտպան Ադամ Ջոնսոնը մտադիր է բանտից դուրս գալուց հետո վերադառնալ ֆուտբոլին։

կարդալ...

«Սանդերլենդ» 0-3 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

09.04.2017, 18:33

«Սանդերլենդ» 0-3 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր վտանգավոր գոտում գտնվող «Սանդերլենդին»։

կարդալ...