Նորություններ

Դի Կանիո. «Ես դեռ հերոս չեմ»

19.04.2013, 10:49

Պաոլո  դի Կանիո«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Պաոլո Դի Կանիոն կարծում է, որ դեռ շուտ է իրեն հերոս համարել:

 

Նախորդ խաղում «կատուները» վերջին 13 տարվա մեջ առաջին անգամ հաղթեցին Թայն և Իր դերբիում՝ 0:3 հաշվով պարտության մատնելով «Նյուքասլ Յունայթեդին»:

 

«Սանդերլենդի» որոշ երկրպագուներ և ֆուտբոլիստներ Պաոլոյին այդ հաղթանակի համար հերոսացրին, սակայն իտալացի մարզիչը կարծում է, որ դեռ արժանի չէ դրան:

 

-Ես չեմ ցանկանում հիմա հերոս դառնալ: Հնարավոր է, երբ մենք ինչ-որ բան նվաճենք, այդ ժամանակ նրանք կկարողանան ինձ հերոս կոչել, սակայն այժմ դրա համար ժամանակը չէ: Պետք չէ դատել մեկ խաղով:

 

Հնարավոր է 10 տարի հետո ես դառնամ ակումբի պատմության լավագույն մարզիչը և նրանք ինձ հերոսացնեն, սակայն ոչ 1 կամ 10-20 խաղով,- Դի Կանիոյի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը:

Ադամ Ջոնսոնը մտադիր է վերսկսել իր ֆուտբոլային կարիերան

03.03.2018, 21:22

Ադամ Ջոնսոնը մտադիր է վերսկսել իր ֆուտբոլային կարիերան

«Սանդերլենդի» նախկին կիսապաշտպան Ադամ Ջոնսոնը մտադիր է բանտից դուրս գալուց հետո վերադառնալ ֆուտբոլին։

կարդալ...

«Սանդերլենդ» 0-3 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

09.04.2017, 18:33

«Սանդերլենդ» 0-3 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր վտանգավոր գոտում գտնվող «Սանդերլենդին»։

կարդալ...