Նորություններ

Դևիդ Մոյես․ «Այլևս չենք կարող սխալներ թույլ տալ»

25.11.2013, 11:16

Դևիդ Մոյես«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հայտնել է, որ իր թիմը լրացրել է սխալներ թույլ տալու առավելագույն քանակը:

 

Նախորդ տուրում հաղթելով առաջատար «Արսենալին»՝ «մանկունյանցիները» երեկ միավոր կիսեցին «Քարդիֆ Սիթիի» հետ: Այժմ «Յունայթեդն» ընդամենը 6-րդն է և առաջատարին զիջում է 7 միավորով:

 

-Ես հիասթափված եմ: Մենք պետք է հաղթեինք այդ խաղում: Մենք վերջին շրջանում վատ չենք հանդես գալիս և այդ ոչ ոքին մեծ հարված էր մեզ համար: Մենք այլևս սխալվելու տեղ չունենք:

 

Ինչպես և «Սաութհեմպտոնի» դեմ խաղում, այս անգամ էլ մենք վերահսկում էինք խաղը և գոլ բաց թողեցինք ստանդարտներից: Ես գիտեմ, որ մենք կարող ենք ավելի լավ խաղալ,- Մոյեսի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

21.06.2018, 18:42

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Շախտյորի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրեդին գնելու մասին։

կարդալ...

«Բրայթոն» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

05.05.2018, 08:56

«Բրայթոն» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրի մեկնարկը տրվեց «Ֆալմեր» մարզադաշտում, ուր «Բրայթոնը» հյուրընկալել էր երկրորդ հորիզոնականում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին»։

կարդալ...