Նորություններ

Դևիդ Մոյես. «Այսպիսի բան «Յունայթեդի» հետ վաղուց չէր եղել»

08.01.2014, 15:31

Դևիդ Մոյես«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը վստահ է, որ իր թիմը դեռ կբարելավի իր խաղը, սակայն խոստովանել է, որ այդպիսի ճգնաժամ «Յունայթեդում» վաղուց չէր եղել:

 

Լիգայի գավաթի առաջին կիսաեզրափակիչ խաղում «Սանդերլենդից» կրած պարտությունը՝ չնայած որ հաջորդ փուլի շանսեր պահպանում է, սակայն դարձավ Նոր տարվա ընթացքում «կարմիր սատանաների» երրորդ անընդմեջ պարտությունը:

 

-Երկար տարիներ էր «Յունայթեդի» հետ այսպիսի բան չէր եղել: Կարծում եմ, որ երկրպագուները լավ աջակցում են մեզ: Անձամբ ինձ վստահում և աջակցում են, իսկ դա շատ կարևոր է,- Մոյեսի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:

 

Բացի այդ, շոտլանդացի մասնագետը վստահ է, որ կրկին կվերադառնան հաղթական ուղղուն:

«Բրայթոն» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

05.05.2018, 08:56

«Բրայթոն» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրի մեկնարկը տրվեց «Ֆալմեր» մարզադաշտում, ուր «Բրայթոնը» հյուրընկալել էր երկրորդ հորիզոնականում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին»։

կարդալ...

«Մանչեսթեր Յունայթեդ» 2-0 «Սուոնսի Սիթի» (տեսանյութ)

31.03.2018, 20:18

«Մանչեսթեր Յունայթեդ» 2-0 «Սուոնսի Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր Ուելսը ներկայացնող «Սուոնսի Սիթիին»։

կարդալ...