Նորություններ

Դևիդ Մոյես. «Այս աշխատանքն իմ սպասածից շատ ավելի բարդ ստացվեց»

17.03.2014, 11:12

Դևիդ ՄոյսեսԴևիդ Մոյեսը խոստովանել է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատանքն ավելի դժվար ստացվեց, քան ինքը պատկերացնում էր:

 

Կիրակի օրը սեփական հարկի տակ «Լիվերպուլից» կրած պարտությունը (0:3) միայն ավելացրեց Մոյեսի շուրջ ստեղծված խոսակցությունները: Շոտլանդացի մասնագետը դժվարանում է բացատրել, թե ինչու «Լիվերպուլին» հաջողվեց 2009թ-ից հետո առաջին անգամ հաղթել «Օլդ Թրաֆորդում»:

 

-Դա բարդ է բացատրել: Խաղից առաջ մեր ֆուտբոլիստները լավ մարզավիճակում էին, սակայն մենք չհասանք այն մակարդակին, որն անհրաժեշտ էր «Լիվերպուլին» հաղթելու համար:

 

Ողջ շաբաթվա ընթացքում ես ասում էի, որ ֆուտբոլիստներն իրենց վստահ են զգում, սակայն խաղում ես դա չտեսա: Ես ուղղակի կարծում եմ, որ «Լիվերպուլը» լավ խաղաց, իսկ մենք չխաղացինք այնպես, ինչպես կարող էինք:

 

Ես միշտ գիտեի, որ այս աշխատանքն բարդ է լինելու, սակայն չէի պատկերացնում, որ այսքան բարդ կլինի,- Մոյեսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

«Մանչեսթեր Յունայթեդ» 2-0 «Սուոնսի Սիթի» (տեսանյութ)

31.03.2018, 20:18

«Մանչեսթեր Յունայթեդ» 2-0 «Սուոնսի Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր Ուելսը ներկայացնող «Սուոնսի Սիթիին»։

կարդալ...

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Սևիլյային» և դուրս մնաց Չեմպիոնների Լիգայից

14.03.2018, 13:13

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Սևիլյային» և դուրս մնաց Չեմպիոնների Լիգայից

Երեկ կեսգիշերին «Օլդ Թրաֆորդում» կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սևիլյա» պատասխան հանդիպումը։

կարդալ...