• Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Հադերսֆիլդ Թաուն
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Ուոթֆորդ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Սուոնսի Սիթի
  • Ստոկ Սիթի
  • Վեստ Բրոմվիչ Ալբիոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Տոտտենհեմ Հոտսպուր

    Նորություններ

    Դևիդ Մոյես. «Հնարավոր է` ես ստիպված լինեմ կրկին նման հարվածներ ստանալ»

    25.09.2013, 14:37

    Դևիդ Մոյես«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը զգուշացրել է երկրպագուներին, որ նման պարտություններ, ինչպիսին «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունն էր, էլի կպատահեն:

     

    Կիրակի օրը կայացած դերբիում կրած պարտությունից հետո (4:1) Մոյեսն անկեղծ խոստովանել է, որ շատ զարմացած է եղել նման արդյունքից: Սակայն «Յունայթեդի» վատ օրերը, շոտլանդացու կարծիքով, սրանով չեն ավարտվում:

     

    -Ես երբեք չեմ մտածել, որ «Մանչեսթեր Յունայթեդին» մարզելը հեշտ աշխատանք է: Նման օրեր կարող են ավելի շատ լինել, քանի որ մենք անցումային շրջանում ենք գտնվում: Դա նշանակում է, որ այս մրցաշրջանում, հնարավոր է,  որ ես նմանատիպ մի քանի հարվածներ ևս ստանամ:

     

    Սակայն ես գիտեի, որ այսպես կլինի, քանի որ ես ընդունեցի թիմը հրաշալի մարզչից, իսկ ինձ ժամանակ է պետք, որպեսզի որոշ բաներ փոխեմ,- Մոյեսի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:

    Չեմպիոնների Լիգայի վիճակահանություն

    11.12.2017, 15:45

    Չեմպիոնների Լիգայի վիճակահանություն

    Նիոնում կայացած Չեմպիոնների Լիգայի վիճակահանության արդյունքում անգլիական թիմերն իմացան իրենց մրցակիցներին։

    կարդալ...

    «Մանչեսթեր Յունայթեդ» 1-2 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

    10.12.2017, 22:29

    «Մանչեսթեր Յունայթեդ» 1-2 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

    Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից երկրորդը կայացավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր միմյանց էին հանդիպել Մանչեսթեր քաղաքը ներկայացնող «Յունայթեդը» և «Սիթին»։

    կարդալ...