Նորություններ

Դևիդ Մոյես. «Մենք կարող ենք հաղթել Չեմպիոնների Լիգան»

20.03.2014, 11:33

Դևիդ ՄոյեսՉեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի ուղեգիր նվաճելուց հետո Դևիդ Մոյեսը հայտնել է, որ իր թիմը կարող է հաղթել այդ առաջնությունը:

 

Ռոբին վան Պերսիի հեթ-տրիկի շնորհիվ «Յունայթեդը» 1/8 եզրափակչում հաղթահարեց «Օլիմպիակոսի» արգելքը: Մոյեսը խոստովանել է, որ վիճակահանության ժամանակ իր թիմին ընդունելու են որպես ամենից քիչ շանսեր ունեցող, սակայն նա վստահ է, որ «Յունայթեդը» պայքարելու է տիտղոսի համար:

 

-Ես հավատում եմ դրան: Մենք կարող ենք անել դա: Եթե մենք ցույց տանք մեր հնարավորությունները, որն ընթացիկ մրցաշրջանում հազվադեպ է լինում, ապա մենք կարող ենք հաղթել ցանկացած ակումբի:

 

Առաջին խաղից (Հունաստանում կայացած) հետո հիասթափված էինք և պետք է մեծ աշխատանք կատարեինք, որպեսզի դուրս գայինք իրավիճակից,- Մոյեսի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:

«Բերնլի» 0-1 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

20.01.2018, 21:11

«Բերնլի» 0-1 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր 8-րդ հորիզոնականում գտնվող «Բերնլիին»։

կարդալ...

Հեռուստահեռարձակման շահույթով առաջատարը «Չելսին» է (աղյուսակ)

10.01.2018, 17:10

Հեռուստահեռարձակման շահույթով առաջատարը «Չելսին» է (աղյուսակ)

Եվրոպայի Թոփ-5 առաջնությունների նախորդ մրցաշրջանի հեռուստահեռարձակման շահույթով առաջատարը Պրեմիեր Լիգայի չեմպիոն «Չելսին» է։

կարդալ...