Նորություններ

Դևիդ Մոյես. «Մենք ունենք առաջնության լավագույն հարձակման գիծը»

01.02.2014, 11:05

Դևիդ Մոյես«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը կարծում է, որ ի դեմս Խուան Մատայի, Ուեյն Ռունիի և Ռոբին Վան Պերսիի, իր թիմն ունի Պրեմիեր Լիգայի լավագույն հարձոկողական գիծը:

 

Սպասվում է, որ «Ստոկ Սիթիի» դեմ այսօրվա խաղում Մոյեսը կրկին առաջին րոպեից դաշտ դուրս կբերի այս եռյակին. Մատային որպես փլեյմեյքեր, իսկ Ռունիին և Վան Պերսիի՝ հարձակման սուր ծայրում:

 

Մոյեսը հուսով է, որ շուտով իր սաները կհասնեն իրենց մարզավիճակի գագաթնակետին: Չպետք է մոռանալ, որ Ռունին և Վան Պերսին նոր են վերադարձել վնասվածքից, իսկ Մատան խաղաժամանակ չէր ստանում «Չելսիում»:

 

-Երբ նրանք միմյանց ավելի լավ հասկանան և լավագույն մարզավիճակում լինեն, ապա մենք կունենանք առաջնության լավագույն հարձակման գիծը:

 

Մենք պետք է Մատային ժամանակ տանք, որպեսզի նա հարմարվի: Նա Պրեմիեր Լիգայում հանդես գալու մեծ փորձ ունի,- Մոյեսի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:

«Մանչեսթեր Յունայթեդ» 0-2 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

25.04.2019, 00:55

«Մանչեսթեր Յունայթեդ» 0-2 «Մանչեսթեր Սիթի»  (տեսանյութ)

Այսօր կայացավ Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրից հետաձգված «Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը։

կարդալ...

«Մանչեսթեր Յունայթեդ» 2-1 «Վեստ Հեմ» (տեսանյութ)

13.04.2019, 22:23

«Մանչեսթեր Յունայթեդ» 2-1 «Վեստ Հեմ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր 11-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Հեմ Յունայթեդին»։

կարդալ...