Մոտակա հանդիպումները

29 հունվար 2019, 23:45

Նորություններ

Դևիդ Մոյես. «Յունայթեդն» արժանի չէ Չեմպիոնների Լիգայի ուղեգրին»

22.02.2014, 12:48

Դևիդ Մոյես«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը խոստովանել է, որ այս պահին իր թիմն արժանի չէ Չեմպիոնների Լիգայի ուղեգրին:

 

Այժմ «կարմիր սատանաները» 11 միավորով հետ են Պրեմիեր Լիգայի չորրորդ հորիզոնականում գտնվող «Լիվերպուլից»: «Յունայթեդն» ամենայն հավանականությամբ վերջին 19 տարվա մեջ առաջին անգամ չի խաղա Եվրոպայի ուժեղագույն ֆուտբոլային առաջնությունում:

 

-Առջևում դեռ երկար ճանապարհ կա: Այս պահին մենք բավարար լավ չենք խաղում, որպեսզի տեղ ունենանք ուժեղագույն քառյակում: Մենք պետք է շարունակենք առաջ գնալ և փորձենք օգտվել մրցակիցների սխալներից: Մեր նպատակը Չեմպիոնների Լիգայի գոտում տեղ գտնելն է, սակայն դա շատ դժվար կլինի,- Մոյեսի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:

Մանչեսթեր Յունայթեդ 2-1 Բրայթոն (տեսանյութ)

19.01.2019, 21:14

Մանչեսթեր Յունայթեդ 2-1 Բրայթոն (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրում Մանչեսթեր Յունայթեդի մրցակիցը 13-րդ հորիզոնականում գտնվող Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնն էր։

կարդալ...

«Տոտտենհեմ» 0-1 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

13.01.2019, 22:23

«Տոտտենհեմ» 0-1 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Նոր Ուեմբլի» մարզադաշտում, որտեղ «Տոտտենհեմը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Յուանյթեդին»։

կարդալ...