Նորություններ

Եվրոպա Լիգա. «Տոտտենհեմը» հաղթեց «Դնեպրին» և դուրս եկավ հաջորդ փուլ (տեսանյութ)

28.02.2014, 02:01

Spurs«Տոտտենհեմը» Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղն անցկացրեց «Դնեպրի» հետ:

 

Ուկրաինայում կայացած խաղում նվազագույն հաշվով հաղթել էր «Դնեպրը»: Այս անգամ էլ առաջինը հաջողության հասան Խուանդե Ռամոսի սաները, սակայն լոնդոնյան ակումբը կամային հատկանիշներ դրսևորեց և կարողացավ դուրս գալ ծանր իրավիճակից:

 

56-րդ րոպեին տուգանային հարվածից հաշիվը հավասարեցրեց Քրիստիան Էրիկսենը, իսկ հետո Էմանուել Ադեբայորը հաղթական նժարն ուղղեց իր թիմի կողմը՝ դառնալով դուբլի հեղինակ:

 

Գոլեր. Զոզուլյա՝ 47ր. Էրիկսեն՝ 56ր, Ադեբայոր՝ 65ր, 69ր:

Հեռացում. Զոզուլյա՝ 62ր:

«Լիվերպուլ» 0-0 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

07.10.2018, 21:23

«Լիվերպուլ» 0-0 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում կենտրոնական խաղում միմյանց էին հանդիպել առաջատարներից «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին»։

կարդալ...

«Սաութհեմպտոն» 0-3 «Չելսի» (տեսանյութ)

07.10.2018, 19:09

«Սաութհեմպտոն» 0-3 «Չելսի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվել էր 16-րդ հորիզոնականում գտնվող «Սաութհեմպտոնին»։

կարդալ...