Նորություններ

Զինեդին Զիդան. «Բեյլն ավելի քան լավն է «Ռեալում» հանդես գալու համար»

25.05.2013, 13:03

Գարեթ ԲեյլԼեգենդար ֆրանսիացի ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը հերթական անգամ իր հիացմունքն է արտահայտել «Տոտտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի նկատմամբ և հայտնել, որ կցանկանար ուելսցի ֆուտբոլիստին տեսնել «Ռեալում»:

 

-Ես հետևում եմ «Տոտտենհեմին», որովհետև Գարեթ Բեյլը խաղում է այնտեղ: Բացառությամբ Ռոնալդուի և Մեսսիի՝ նա հենց այն խաղացողն է, որն ինձ ամենաշատն է հիացրել: Նա փայլուն ֆուտբոլիստ է:

 

Բեյլն ամենաշատն ինձ հիացրել է իր կայունությամբ: Նա լավն է ոչ միայն մեկ-երկու խաղերում: Գարեթը ամեն անգամ խփում է արդյունավետ և շատ կարևոր գոլեր: Բեյլը շատ արագ է, տեխնիկապես՝ ուժեղ և համարձակ:

 

Իհարկե, բոլոր տաղանդավոր ֆուտբոլիստներն էլ ցանկանում են հայտնվել Մադրիդի «Ռեալում»: Նա բավականին լա՞վն է «Ռեալի» համար: Իհարկե: Նա ավելի քան լավն է «Ռեալում» հանդես գալու համար,- հայտնել է Զիդանը: Daily Mirror

«Տոտտենհեմ» 5-4 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

13.05.2018, 20:25

«Տոտտենհեմ» 5-4 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 38-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էլ 9-րդ հորիզոնականում գտնվող «Լեսթեր Սիթիին»։

կարդալ...

«Ստոկ Սիթի» 1-2 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

07.04.2018, 20:06

«Ստոկ Սիթի» 1-2 «Տոտտենհեմ»  (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր նախավերջին հորիզոնականում գտնվող «Ստոկ Սիթիին»։

կարդալ...