Նորություններ

Զլատան Իբրահիմովիչը «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ է

01.07.2016, 21:15

IbraԻնչպես և սպասվում էր, քիչ առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնեց ՊՍԺ֊ի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ մեկ տարվա պայմանագիր ստորագրելու մասին։

 

34-ամյա շվեդը ՊՍԺ-ում մասնակցել է 180 խաղի, որոնցում դարձել է 156 գոլի հեղինակ։ 1999 թվականին իր պրոֆեսիոնալ կարիերան «Մալմյոյում» սկսելուց հետո Զլատանը չորս տարբեր երկրների առաջնություններում դարձել է չեմպիոն։ Իբրահիմովիչը միջազգային խաղերում իր երկիրը ներկայացրել է 116 անգամ՝ դառնալով 62 գոլի հեղինակ։

 

֊Ես շատ ուրախ եմ «Մանչեսթեր Յունայթեդին» միանալու համար, և այժմ անհամբերությամբ սպասում եմ Պրեմիեր Լիգայում խաղալուն։ Ավելորդ է ասել, որ ուրախ եմ նաև կրկին Մոուրինյոյի հետ աշխատելու համար։ Նա մեծ մարզիչ է, և ես պատրաստ եմ նրա հետ նոր փորձությունների,֊ ասել է Զլատանը։

 

1

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

21.06.2018, 18:42

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Շախտյորի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրեդին գնելու մասին։

կարդալ...

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

20.06.2018, 10:17

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Գերմանիայի ազգային հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է մոտ 22 մլն ֆունտ։

կարդալ...