Նորություններ

Էդինսոն Կավանին բանակցություններ է վարում «Ռեալի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ

14.06.2013, 12:06

Էդինսոն ԿավանիԻտալական «Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանին իր տեղափոխության համար բանակցություններ է վարում Մադրիդի «Ռեալի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ:

 

26-ամյա ուրուգվայցին համարվում տրանսֆերային պատուհանի ամենացանկալի ֆուտբոլիստներից մեկը, և խոսվում է, որ նրան իր թիմում է ցանկանում տեսնել նաև «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

 

Սակայն Կավանին, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 53 մլն ֆունտ, բանակցում է «Ռեալի» և «Սիթիի» հետ: Այս մասին հաղորդում է աստղային հարձակվողի մայրը:

 

-Էդին այժմ բանակցում է «Ռեալի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ: Մոտակա երկու կամ երեք շաբաթվա ընթացքում ամեն ինչ պարզ կդառնա:

 

Կարող եմ ասել, որ Էդինսոնը սիրում է Նապոլին, և եթե հեռանա, երբեք չի մոռանա այն սերը, որը տվեց այդ քաղաքը,- Radio Montevideo-ին հայտնել է Կավանիի մայրը:

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Սարիին

14.07.2018, 14:18

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Սարիին

Անտոնիո Կոնտեին հեռացնելու հաջորդ օրը «Չելսին» հայտարարեց գլխավոր մարզչի պաշտոնում Մաուրիսիո Սարիին նշանակելու մասին։

կարդալ...