Նորություններ

Էդին Ջեկո․ «Երբեք չեմ մտածել «Սիթիից» հեռանալու մասին»

02.10.2013, 12:11

Էդին Ջեկո«Քաղաքայինների» հարձակվող Էդին Ջեկոն հայտնել է, որ իրեն երջանիկ է զգում «Սիթիում» և չի մտածում հեռանալու մասին:

 

«Սիթիում» Ռոբերտո Մանչինիի աշխատած ժամանակահատվածն բոսնիացի հարձակվողն անցկացրեց հիմնականում պահեստայինների նստարանին: Հենց խաղային պրակտիկայի բացակայության պատճառով էր հաճախ խոսվում «Սիթիից» հեռանալու Էդին Ջեկոյի ցանկության մասին:

 

Սակայն Մանուել Պելեգրինիի գալուց հետո Ջեկոյի հետ կապված իրավիճակը փոխվեց և նա արդեն չորս գոլի հեղինակ է դարձել:

 

-Շատ տարբեր խոսակցություններ են եղել լրագրողների կողմից, սակայն ես երբեք չեմ լսել, որ ակումբը ցանկանում է վաճառել ինձ, և ես երբեք չեմ հայտնել, որ ցանկանում եմ հեռանալ: Ես բազմիցս եմ ասել, որ շատ կարևորը է, երբ մարզիչը վստահում է ֆուտբոլիստին: Պելեգրինին ինձ ստիպել է հավատալ սեփական ուժերին,- Ջեկոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

«Մանչեսթեր Սիթի» 5-0 «Բերնլի» (տեսանյութ)

20.10.2018, 20:05

«Մանչեսթեր Սիթի» 5-0 «Բերնլի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրում առաջատարներից «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր 12-րդ հորիզոնականում գտնվող «Բերնլիին»։

կարդալ...

«Քարդիֆ Սիթի» 0-5 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

23.09.2018, 11:11

«Քարդիֆ Սիթի» 0-5 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր առաջնության նորեկ «Քարդիֆ Սիթիին»։

կարդալ...