Նորություններ

Էնդի Քերոլն այս շաբաթ կդառնա «Վեսթ Հեմի» խաղացող

04.06.2013, 18:37

Էնդի ՔերոլԱյս շաբաթ «Վեսթ Հեմը» պետք է ավարտի «Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Էնդի Քերոլին ձեռք բերելու գործընթացը: Ֆուտբոլիստի համար «Վեսթ Հեմը» կվճարի 15մլն ֆունտ:

 

Դեռևս մայիսի վերջին են «կարմիրներն» ընդունել Քերոլին գնելու լոնդոնյան ակումբի առաջարկությունը: Լուրջ մտավախություններ կային, որ «դարբինները» չեն կարող համաձայնության գալ հենց ֆուտբոլիստի պայմանագրի պայմանների հետ: Սակայն, ինչպես տեղեկացնում է Liverpool Echo-ն, դժվարությունները հաղթահարված են, և մոտակա օրերին 24-ամյա Քերոլը պաշտոնապես կտեղափոխվի «Վեսթ Հեմ»:

 

Հավելենք, որ այս մրցաշրջանում Քերոլը, «Վեսթ Հեմում» վարձավճարով հանդես գալով, 7 գոլի հեղինակ է դարձել և կատարել է 4 գոլային փոխանցում:

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...