Մոտակա հանդիպումը

29 սեպտեմբեր 2018, 15:30

Նորություններ

Էշլի Ոիլյամսը հուսով է կկարողանան կանգնեցնել Վան Պերսիին

18.12.2012, 20:14

Էշլի Ոիլյամս«Սուոնսիի» կենտրոնական պաշտպան Էշլի Ուիլյամսը հուսով է, որ իր թիմին կհաջողվի կանգնեցնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին Վան Պերսիին:

 

Պրեմիեր Լիգայի 17 տուրում Վան Պերսին կարողացել է 12 գոլ խփել: Արդեն չորս խաղ է հոլանդացին դաշտից առանց գոլի չի հեռանում: Սակայն «կարապների» ավագը հուսով է, որ ինքը և իր թիմակիցները կանեն ամեն ինչ, որպեսզի կանգնեցնեն «Յունայթեդի» ռմբարկուին:

 

-Այս պահին Վան Պերսին գտնվում է հիանալի վիճակում և շատ վստահ խաղեր է անցկացնում: Հետևաբար մենք պետք է փորձենք կանգնեցնել նրան:

 

Չեմ կասկածում, որ նա մի քանի գոլային պահեր կունենա, չէ որ նա հանդես է գալիս հիանալի ակումբում:

 

Վան Պերսին Պրեմիեր Լիգայի լավագույն հարձակվողներից է, եթե ոչ լավագույնը,- ասել է Ուիլյամսը:

 
«Սուոնսի Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին: Daily Express

«Մանչեսթեր Յունայթեդ» 1-1 «Վուլվերհեմպտոն» (տեսանյութ)

23.09.2018, 12:04

«Մանչեսթեր Յունայթեդ» 1-1 «Վուլվերհեմպտոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը առաջնության նորեկ «Վուլվերհեմպտոնն» էր։

կարդալ...

«Ուոթֆորդ» 1-2 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

16.09.2018, 09:46

«Ուոթֆորդ» 1-2 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր լավագույն քառյակում գտնվող «Ուոթֆորդին»։

կարդալ...