Նորություններ

Էշլի Քոուլն անգլիացիների ավագն է լինելու Իռլանդիայի հետ հանդիպմանը

29.05.2013, 14:25

Էշլի Քոուլ«Չելսիի» ձախ պաշտպան Էշլի Քոուլն ավագի թևկապով Անգլիայի ազգային հավաքականին դաշտ է հանելու չորեքշաբթի երեկոյան կայանալիք իռլանդացիների հետ խաղի ժամանակ:

 

Ավագի թևկապը պարգևատրում է լինելու 32-ամյա պաշտպանի համար հավաքականի կազմում ավելի քան 100 խաղ անցկացնելու համար: Վաղը կայանալիք խաղն արդեն 102-րդն է լինելու:

 

-Ֆրենկը միշտ էլ թիմի ավագն է եղել Սթիվեն Ջերարդի բացակայության դեպքում: Ես նշանակեցի նրան, երբ դեռ նոր էի սկսել աշխատել այստեղ: Սակայն հաշվի առնելով վաղվա փաստը՝ Ֆրենկը և ես քննարկեցինք դա: Ֆրենկն ուրախությամբ համաձայնվեց:

 

Իրականում սա լինելու է նրա 102-րդ խաղը: Ֆրենկն ու ես ուրախ ենք, որ նա է թիմին դաշտ հանելու, սակայն Ֆրենկը մնում է թիմի ավագը,- հայտնել է անգլիացիների գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը:

 

Նշենք, որ բացի Քոուլից, ընդամենը 6 խաղացողի է հաջողվել 100 հանդիպում անցկացնել Անգլիայի հավաքականի կազմում:

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Սարիին

14.07.2018, 14:18

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Սարիին

Անտոնիո Կոնտեին հեռացնելու հաջորդ օրը «Չելսին» հայտարարեց գլխավոր մարզչի պաշտոնում Մաուրիսիո Սարիին նշանակելու մասին։

կարդալ...