• Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Հադերսֆիլդ Թաուն
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Ուոթֆորդ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Սուոնսի Սիթի
  • Ստոկ Սիթի
  • Վեստ Բրոմվիչ Ալբիոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Տոտտենհեմ Հոտսպուր

    Նորություններ

    «Էվերթոնը» նոր գլխավոր մարզիչ է փնտրում

    09.05.2013, 13:29

    Դևիդ ՄոյեսBBC-ն հայտնում է, որ առաջիկա օրերին Դևիդ Մոյեսը հաստատվելու է՝ որպես «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ: Դրա հետ կապված լուրեր են պտտվում, թե ով է փոխարինելու 50-ամյա մասնագետին «Գուդիսոն Պարկում»:

     

    Հայտնում են, որ չորեքշաբթի երեկոյան Մոյեսը Լոնդոնում բանակցել է «Էվերթոնի» նախագահ Բիլլ Քենրայթի հետ: Մերսիսայդյան ակումբն ի վիճակի չէ պահելու Դևիդին, որի պայմանագիրը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին:

     

    Այժմ «Էվերթոնին» պետք է Մոյեսին փոխարինող փնտրել: Անսպասելի թեկնածուներից մեկը «Էվերթոնի» ներկայիս ավագ Ֆիլ Նևիլն է, ով վերջերս հայտարարել է «Գուդիսոն Պարկից» հեռանալու մասին:

     

    The Guardian պարբերականի փոխանցմամբ ակումբը դիտարկում է չորս այլ թեկնածուների՝ Նիլ Լենոնը «Սելթիկից», Ռոբերտո Մարտինեսն «Ուիգանից», Միքայել Լաուդրուպը «Սուոնսիից» և Սթիվ Քլարկը «Վեստ Բրոմվիչից»: Մինչդեռ բոլոր մասնագետներն այս պահին աշխատում են: Սակայն «Էվերթոնին» կարող է օգնել «Ուիգանի» դուրս մնալը Պրեմիեր Լիգայից:

    Ռունին զրկել է վարորդական իրավունքից և դատարանի վճռով կկատարի հանրային աշխատանք

    18.09.2017, 16:04

    Ռունին զրկել է վարորդական իրավունքից և դատարանի վճռով կկատարի հանրային աշխատանք

    «Էվերթոնի» հարձակվող Ուեյն Ռունին ոչ սթափ վիճակում մեքենա վարելու պատճառով երկու տարով զրկվել է վարորդական իրավունքից և դատարանի վճռով կկատարաի 100 ժամ հանրային աշխատանք։ 

    կարդալ...

    «Մանչեսթեր Յունայթեդ» 4-0 «Էվերթոն» (տեսանյութ)

    17.09.2017, 21:09

    «Մանչեսթեր Յունայթեդ» 4-0 «Էվերթոն» (տեսանյութ)

    Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ «Օլդ Թրաֆորդում», ուր «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնին»։

    կարդալ...